Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Ինչի համար է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ազատվել աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է աշխատանքից։ Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից անսպասելի հեռացումը կապված է Պետրոսյանի ծավալած գործունեության հետ։ Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, ազատումը կապված է Ֆիրդուս թաղամասի տների վաճառքի հետ։

Հիշեցնենք և ասենք, որ մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, որ Ֆիրդուս թաղամասի այժմ նախկին բնակիչներից պահանջել են լքել տները՝ խոստանալով փոխհատուցումներ տրամադրել՝ իրենց բնակարանների կադաստրային արժեքին համապատասխան։ Հավելենք նաև, որ ավելի քան 5 հեկտար տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ:

Պետրոսյանին, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատել են, քանի որ նա, գործ ունենալով Կադաստրային կոմիտեի հետ, բնակարանները գնահատել է կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Պետրոսյանը, կապ ունենալով գնահատող ընկերությունների հետ, նրանց հետ համաձայնության գալով, կեղծել է գումարի չափը։ Այս տեղեկությունը պարզելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել ազատվել նրանից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում