Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան

Հանդիպումը հոկտեմբերին չի կայանա։ Այս մասին ԱԺ-ում , պատասխանելով « արդյո՞ք  Բրյուսելյան հանդիպում նախատեսված է,թե ՞ չեղարկվել այն» հարցին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով պատճառներից, Փաշինյանը ենթադրություն ունի, որ Ադրբեջանի նախագահը  չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը։

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ-ի գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ՝ հասկանալու հետագա անելիքները։ Իհարկե որոշ հարցերի պատասխաններ ունենք, սակայն չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ  գնահատական հնչեցնել։ Կարող եմ ասել, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու  այդ հանդիպմանը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիել՝ ԵՄ խորհրդի նախագահի 2023թ․-ի հուլիսի 15-ի հայտարարության վրա, որը վերաբերում էր եռակողմ հանդիպմանը։ Հայտարարությունում արձանագրված են երեք կարևոր սկզբունքներ, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացն ու  կնքվի խաղաղություն։ Առաջինը՝  Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, ընդ որում՝  նշված են կոնկրետ տարածքային չափեր։ Երկրորդը ՝ Ալմաթիի հռչակագիրն է, իսկ երրորդն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության իրավունքի հիման վրա՝ հավասարության սկզբունքով։ Մենք պատրաստ ենք առաջ գնալ խաղաղության գործընթացում։ Նախկինում մեր արած հայտարարությունների մեջ որևէ բան չի փոխվել»,- ասաց Փաշինյանը։