Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անդրադարձավ ահազանգերին, որ Արցախից բռնի տեղահանված անձինք տուգանվել են տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արված խախտումների համար։ Նա ասաց, որ վիճակագրական տվյալներ չունեն, թե քանի անձ է վարչական պատասխանատվության ենթարկվել։ «Սակայն ունենք եւ գույքային, եւ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր։ Ուզում եմ նշել, որ կոնկրետ իմ կողմից պարեկային ծառայությանը եւ ճանապարհային ոստիկանությանը տրվել է հանձնարարական, որպեսզի մեկ ամիս լինեն բավական մեղմ եւ ոչ մի վարչական արձանագրություններ չկազմեն»,- ասաց նա։ Խոսքը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի վերջ ժամանակահատվածի մասին է։

Վահե Ղազարյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում միայն նախազգուշական աշխատանքներ կտարվեն։ Նա հավելեց, որ շատ դեպքեր կան, որ կեղծ համարանիշներով, թաղանթապատված կողային ապակիներով են վարում մեքենաները․ «Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ»։ Նա նաեւ հավելեց, որ այդ մեկ ամսվա ընթացքում տեսալուսանկարահանման համակարգի կողմից արձանագրված խախտումները չեղյալ կարվեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: