Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
Տիգրան Ավինյանի որոշմամբ Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Բալայանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․
«Սիրելի՛ էրեբունցիներ, ինձ համար շատ պարտավորեցնող է ձեր կողմից ստացած վստահությունը, ուստի շարունակելու եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ի բարօրություն մեր վարչական շրջանի և ծառայել մեր ժողովրդին»,-գրել է նա։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: