Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ուղիղ հեռուստատեսային ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է, որ արվում է հնարավորը ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդների վերադարձն ապահովելու համար, գրում է BBC-ն։
Իսրայելը ցամաքային ներխուժում է նախապատրաստում Գազայի հատված, ասել է Նեթանյահուն, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։ «Մենք արդեն սպանել ենք հազարավոր ահաբեկիչների, և սա դեռ սկիզբն է», ասել է Նեթանյահուն։
«Միևնույն ժամանակ մենք պատրաստվում ենք ցամաքային ներխուժման։ Թե երբ, ինչպես և ինչ քանակությամբ, չեմ մանրամասնի։ «Ես չեմ մանրամասնի նաև այն տարբեր հաշվարկները, որոնք մենք անում ենք, որոնց մասին հանրությունը հիմնականում տեղյակ չէ, և դա հենց այդպես պետք է լինի», – ասել է Իսրայելի վարչապետը:
Նրա խոսքով՝ որոշումը, թե երբ զորքերը կուղարկվեն շրջափակված պաղեստինյան անկլավ, կկայացնի կառավարության հատուկ ռազմական կաբինետը։