Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հրապարակումներին, որ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանը հերթական առաջարկներն է ներկայացրել հայկական կողմին։

«Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներն է փոխանցել, դա նոր չէ։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է մամուլում դա նորից շրջանառվում։ Արդեն որոշակի ժամանակ է մենք ստացել ենք, եւ հիմա մեր հերթն է՝ հերթական պատասխանը տալու։

Պետք է ասեմ նաեւ, որ եթե ստանանք Ադրբեջանի ղեկավարի համաձայնությունը, այսինքն՝ հաստատումն առաջիկա հանդիպումների մասին, երկու երկրների ղեկավարների հանդիպումն անշուշտ էլի մի քայլ պետք է, որ մեզ բերի դեպի խաղաղություն։ Եվ նաեւ խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»,- ասաց Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: