Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ
Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահը չի ցանկանում մեկնել Բրյուսել, Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետ հանդիպման համար։Ի պատասխան , Ադրբեջանի նախագահի պահվածքի, Հայաստանի արտգործակալը հայտարարում է,որ հայկական կողմը պատրաստ է հանդիպմանը և հույս ունի նոր հանդիպման կազմակերպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Նման ողորմելի իշխանություն ունենալու դեպքում, հայ ժողովուրդը բացարձակապես իրավունք չունի այլ երկրներից, միջազգային հանրությունից պահանջել արդարություն։ Երբ թշնամին հայաթափել է հազարամյակների մեր պատմական հայրենիքը,խոշտանգում և պատանդ է պահում մեր գերիներին, գարշապետն իր արտգործակալով ծնկաչոք խաղաղություն է մուրում, արյունարբու թշնամուց։
Ի՞նչ ասեմ, արդեն առնվազն երրորդ տարին է մենք բոլորս հանդուրժում ենք այս համազգային խայտառակությունը»։