Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս ամսվա վերջին  Բրյուսելում նախատեսված Ալիեւ-Փաշինյան հանդիպման չեղարկման պատճառները Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ պետք է փնտրել Մոսկվայում:

«Պետք է փնտրել Կրեմլի աշտարակների ժամացույցի վրա: Մեկ երկիր կա, որը ոչ մի դեպքում չի ցանկանում այստեղ ոչ միայն խաղաղություն, այլեւ որեւէ կայունություն: Ամենայն հավանականությամբ՝ ՌԴ-ն, կորցնելով որոշակի լծակներ Փաշինյանի եւ Հայաստանի վերաբերյալ, ձեռք է բերել այդ լծակները կամ դեռ պահպանում է Ալիեւի վերաբերյալ: Պարզ է, որ այս պահին Արեւմուտքի ազդեցությունը Բաքվի վրա ավելի թույլ է, քան Հայաստանի վրա »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խզմալյանը:

Նա չի կարծում, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել. «Լինում են ճեղքումներ, լինում է ճահճացում, այս փուլը կանվանեի ճահճացում: Շատ բաներից  է կախված, նախ եւ առաջ Ուկրաինայում ՌԴ պատերազմից.  որքան թույլ է Ռուսաստանը ռազմաճակատում, այնքան ավելի թույլ է քաղաքական դաշտում: Փաստորեն պարտվելով Ուկրաինայում՝ փորձում է գոնե այստեղ հասնել որեւէ արդյունքի»:

Խզմալյանի կարծիքով, 3+3 ձեւաչափով հանդիպումները չեն կարող որեւէ կերպ խոչընդոտել արեւմտյան հարթակներում իրականացվող հանդիպումներին. « Չի կարող խանգարել, դրան առնվազն երկրների կեսը լուրջ  չի վերաբերում, ոչ ՀՀ-ն, ոչ Իրանը,  ոչ էլ Վրաստանը չի ընդունում, առավել եւս չի ընդունում միջազգային հանրությունը: Դա մնում է ռուս-թուրքական նախագիծ: Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս  այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ