Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Իսրայել այցելելու ծրագրերը՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ նրա «անմարդկային» պատերազմի պատճառով։

Էրդողանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ասել, որ Իսրայելը «կարող է ՀԱՄԱՍ-ը դիտել որպես ահաբեկչական կազմակերպություն Արևմուտքի հետ միասին», սակայն Թուրքիան այլ տեսակետ ունի:

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այն մոջահեդների խումբ է, որը պաշտպանում է իրենց հողերը,- ասել է նա: – Մենք Իսրայել մեկնելու նախագիծ ունեինք, բայց այն չեղարկվեց, մենք չենք գնա»։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները պետք է դադարեցնեն կրակի վրա յուղ լցնել՝ աջակցելով Իսրայելին, իսկ մահմեդական երկրները պետք է միասին աշխատեն՝ տարածաշրջանում հրադադարի եւ կայուն խաղաղության հասնելու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը․ «Իսրայելը լիովին մերժում է Թուրքիայի նախագահի խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»,- գրել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը X սոցիալական ցանցում: ՀԱՄԱՍ-ը նողկալի ահաբեկչական կազմակերպություն է, նույնիսկ ավելի վատ, քան ԻՊ-ն։ Այն դաժանորեն և դիտավորյալ սպանում է նորածիններին, երեխաներին, կանանց և ծերերին, պատանդ է վերցնում քաղաքացիական անձանց և օգտագործում սեփական ժողովրդին որպես կենդանի վահան»:

Նշենք, որ մի քանի օր առաջ Թուրքիան վտարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին, իսկ այսօր թուրքական խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Իսրայել-Թուրքիա թատրոնը խիստ նման է Պուտին-Ալիեւ-Փաշինյան ոճրագործ եռյակի արյունոտ կրկեսին։