Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Իսրայելն այլևս չի կարողանա վերադառնալ պաղեստինցիների հետ հարաբերություններին, որոնք կային մինչև հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը։

«Չի ստացվի վերադառնալ ստատուս քվոյին, որը կար հոկտեմբերի 6-ին», ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բայդենը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում և «կապահովի, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ահաբեկիչներից պաշտպանվելու համար»: «Ես դա երաշխավորում եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Սեպտեմբերի 19-ին Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումը տեղի ունեցավ ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ Ստամբուլի գաղտնաժողովին ձեռք բերված համաձայնությամբ։ Գազայում Իսրայելի գործողությունները՝ շրջափակում, կենսական անհրաժեշտության հաղորդակցությունների անջատում, սննդամթերքի, առողջապահական ծառայությունների, վառելիքի խնդիրներ, բնակֆոնդի ոչնչացում, միջազգայնորեն փաստացի ճանաչված ցեղասպանության իրավունքի դրսեւորում է եւ կրկնում է Արցախի դեմ կիրառված մեթոդները: