Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ չեղարկել է Իսրայել իր այցը, ապա հավելել, որ  Պաղեստինի նկատմամբ Իսրայելն իրեն «խմբավորման» պես է պահում:


«Իսրայել պետության հետ մենք խնդիր չունենք, սակայն Իսրայելի ցուցաբերած դաժանությունը ոչ պետական, այլ խմբավորման նման գործելաոճ է, որը չենք ընդունել և չենք ընդունելու»,-ասել է նա:

Էրդողանը շարունակելով Իսրայելին ուղղված քննադատական խոսքերը, փաստացի արդարացրել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները:

«Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք, բայց Թուրքիան քեզ պարտք չէ: Արևմուտքը ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես ահաբեկչական կազմարեպություն: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատագրական և մոջահեդներից (Իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ է, որը փորձում է պաշտպանել իր հողերը»: