Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար Գրանտ Շապսն ասել է, որ բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում։ Նման ծրագրերն արդեն քննարկվում են ռազմական ղեկավարության հետ։

The Telegraph-ին տված հարցազրույցում Գրանտ Շապսն ասել է, որ բանակցություններ է վարում բրիտանական բանակի պաշտոնյաների հետ՝ ուկրաինացի զինվորականների համար բրիտանական պաշտոնական ուսումնական ծրագիրը ուղղակիորեն Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ, այլ ոչ թե բրիտանական և ՆԱՏՕ-ի այլ անդամների բազաներում: Նա նաև կոչ է արել բրիտանական պաշտպանական ընկերություններին գործարաններ բացել Ուկրաինայում:

Նշվում է, որ Շապսն անցյալ շաբաթ այցելել է Ուկրաինա։ Նրա խոսքով՝ ինքը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է, թե ինչ դեր կարող է ունենալ բրիտանական նավատորմը առևտրային նավերը Սև ծովում ռուսական հարձակումներից պաշտպանելու գործում։ Լրագրողները նշում են, որ այս երկու քայլերն էլ կնշանակեն բրիտանական ներգրավվածության զգալի էսկալացիա՝ Ուկրաինան Պուտինի ներխուժումից պաշտպանելու գործում, ասվում է հոդվածում։