Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն ու հրամանատարական կազմը։
Նախարարը, ոստիկանության պետն ու հրամանատարական կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ներկաները հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։
ՆԳՆ ոստիկանության զորքերի և զորամասի հրամանատարները շնորհավորել են ծառայողներին և բարի ծառայություն մաղթել։
Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին. ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ ՆԳՆ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացել են պարգևների։
Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրել են մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ։
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության զորքերի երգչախումբը, ինչից հետո Վահե Ղազարյանն ու Արամ Հովհաննիսյանը ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին և իրականացված աշխատանքներին։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն