ԱԺԲ հանրահավաք-երթին ելույթ է ունեցել գյումրեցի Արտյոմ Պողոսյանը, ով մասնավորապես ասել է․ «Այն էներգիան, որ տիրում է Ազատության հրապարակում, շուտով տարածվելու է Հայաստանի այլ համայնքներում, եւ հենց այս ազատատենչ, հայրենատեր մարդու էներգիան է վերակերտելու Մեծ եւ միասնական Հայաստանը։
Ուզում եմ հարցադրում անել՝ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայ մարդուն եւ Հայաստանում ապրող հայ մարդուն՝ ինչո՞ւ չեք գալիս այստեղ (Ազատության հրապարակ․ խմբ), հենց այստեղ են ասում ազատություն, ազատագրում, հենց այստեղ են ասում Մեծ եւ միասնական Հայաստան կերտենք։ Չենք ուզո՞ւմ ազատություն։
Ժողովուրդ, ի՞նչ է եղել մեզ, էն որ գնում եք տարբեր վայրերում հավաքվում եք այն մարդկանց կողքը, ովքեր թալանել են մեր բանակը, մեր զինվորի հացն են գողացել։ Հանրապետության հրապարակում հավաքված հայրենակիցներ, ուզում ենք հետ բերե՞նք հայ զինվորի հացը գողացողներին։ Ուզում ենք վերարտադրվեն նրանք, ովքեր մեզ ցույց էին տալիս նորից կզել մեր երկիրն օկուպացրած, բռնազավթած այդ ռուսական կոչված չարիքի կայսրության տա՞կ։ Թալանչիների կողքն եք կանգնել, որ նորից կեղեքե՞ն մեզ։ Մի մասն էլ դեռ Նիկոլ Փաշինյան է հավատում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախն ադրբեջան է, եւ կատարեց իր խոսքը։
Հայ ժողովուրդ, հայ մարդ, թափ տուր քեզ, բա ասում ենք ազատատենչ ենք, ամոթ է, ամբողջ աշխարհը մեզ է նայում։ Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ։ Քանի տվեցինք, այնքան խլելու են, քանի հանձնվեցինք, այնքան են անելու, մինչեւ վերջին քոքներս կտրեն։ Թափ տուր քեզ, հայ մարդ, ամոթ է»։