Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մեր ժամանումից հետո միջադեպերի թիվը նվազել է, մարդիկ չեն լքում իրենց տները. Մենք մեծացրել ենք միջազգային ուշադրությունը հակամարտության նկատմամբ, բայց մենք ազատ չենք ասելու, թե ով է սկսել միջադեպը՝ անաչառություն ապահովելու համար։ Մեր առաքելությունը ծառայում է որպես կանխարգելիչ գործոն: Մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում։ Մեզ համար կարևոր է շփվել խաղաղ բնակչության հետ և հասկանալ նրանց տրամադրությունները։ Բայց լուրջ հակամարտության դեպքում մենք պետք է լքենք մարտական ​​գոտին»,- այսօր, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ, իր ելույթում ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը:

Բանախոսը հատուկ հիշեցրեց, որ առաքելությունը քաղաքացիական բնույթ ունի, ուստի ակնկալիքները պետք է դրան համապատասխան լինեն։

Մարկուս Ռիտերը վստահեցնում է՝ ՀՀ-Ադրբեջան սահմանային հատվածներում առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. «Դա է նպատակը: Իրավիճակը կայուն է, ամրացման աշխատանքներ են իրականացվում»:

Մարկուս Ռիտերը նաեւ վստահեցնում է՝ առաքելությունը գաղտնի գործողություններ չի իրականացնում։ Ի դեպ, առաքելության անդամները օրական մինչև 7 պարեկություն են իրականացվում. ընդհանուր առմամբ դրանք եղել են մոտ 1000-ը։

Հայաստանում ռուս սահմանապահների առկայությանը, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության համար որոշակի բարդություններ է ստեղծում միայն Կապանի օդանավակայանին հարող տարածք այցելելիս. «Այնտեղ գնացինք Հայաստանի անվտանգության ուժերի ուղեկցությամբ։ Մոնիտորինգի մասին մենք երրորդ կողմին չենք հարցնում, միայն Հայաստանին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ