Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Փաշինյանի և Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

«Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Իլհամ Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», ասել է Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:

Կասկած չկա, որ նոր ժամկետը լինելու է պատերազմից հետո։ Թեման էլ պարզ է՝ ՀՀ փախստականների հումանիտար վիճակը։ Ճիշտ ինչպես ՄԱԿ ԱԽ նիստը կայացավ սեպտեմբերի 19-ից՝ Արցախի օկուպացիայից հետո՝ սեպտեմբեր 21-ին (տես այստեղ):

Ալիեւը չգնաց Գրանադա, Փաշինյանը չգնաց Բիշքեկ, հիմա Ալիեւը չի գնում Բրյուսել՝ ՀՀ ԱԳ նախարար աշխատող Միրզոյանի խոսքով՝ ժամանակ չունենալու պատճառով, Նիկոլի շինծու չքմեղությամբ՝ աշխատանքային մանրամասներ կան, որ դեռ պետք է պարզեն։

Բրյուսելում, ըստ նրա, պիտի քննարկվեր 3 սկզբունքների՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիա, կոմունիկացիաների բացում երկրների սուվերենության հիման վրա խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Հիշվում է՝ ոչ շատ վաղուց մի սկզբունք էլ կար՝ «ԼՂ ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում»։

Որեւէ սկզբունք չպետք է մնա։ Այսօր Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե «դեռևս հստակ պատկերացում չկա Երևանի և Բաքվի միջև Մոսկվայում խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին»։