Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան

«Հայաստան» խմակցության պատգամավոր  Լիլիթ Գալստյանը ,ԱԺ-ում անդրադարձավ
7-րդ դասարանի  պատմության դասագրքում խեղաթյուրված փաստերին, ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվելով, թե արդյո՞ք համապատասխան ուսումնասիրություններ, փորձաքննություններ կատարվել են և ինչպիսի՞ն է լինելու այս դասագրքի հետագա «ճակատագիրը»։

«Հանրակրթույան բարեփոխումների  քննարկումների սկզբից ի վեր չի դադարում աղմուկը , որի զգալի մասը թիրախավորված և նպատակաուղղված արշավ է ընդդեմ հանրակրթության այն բովանդակային փոփոխությունների, որոնք իրենց հիմքում ունեն արժեբանական փոփոխություններ»,- պատասխանելով հարցին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ դպրոցում կարևոր արժեքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, պետությունն  ու պետականությունն է։

«Բնականաբար պատմությունը որպես առանձքային դասերից ու դասընթացների մեկը, որը պետք է ուսուցանվի, այն առարկաներից մեկն է, որտեղ այդ պետականության արժեքը պետք է ամրապնդվի։ Պատմություն առարկայի ուսուցման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ։ Պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և ամենակարևորն ունենա տարբեր աղբյուրներ, համադրելու, վերլուծելու, համեմատելու եզրահանգումներ անելու, ինքուրույն դատողություններ կազմելու ունակություններ  ու հմտություններ, որոնք այդքան բացակայում են այսպես կոչված ՝ «ուռա» հայրենասիրության և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել  մեր դպրոցը  և որից շատ դժվար է լինելու ազատել դպրոցը։ Հետևաբար, խնդրում եմ, համակերպվել այն աղմուկի հետ, որը կա» ,- պարզաբանեց Անդրեասյանը։