«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է (թու թու թու), չէի պատկերացնում, որ ոմանց համար այսքան կարեւոր է «Հրապարակի» գոյությունը, ավելի շուտ` չգոյությունը, եւ կարող են այսքան ջանք, եռանդ, միջոց ծախսել դրա վրա: Հատուկ նշեմ, որ մենք շատ ամուր պաշտպանական համակարգ ունեինք եւ խնդիրը տեխնիկական չէր ու կայքի կառավարման հետ կապված չէր, ուղղակի շատ մեծ ռեսուրս դրվեց մեր աշխատանքը կաթվածահար անելու համար եւ դա որեւէ անհատի, կազմակերպության կամ խմբի հասանելի չէր կարող լինել... որքան էլ մենք նրանց շահերին կպած լինեինք:
Ի դեպ, հիմա էլ չի դադարել հարձակումը` գրեթե նույն տեմպով շարունակվում է եւ դատելով` թիրախները փոխելու համառությունից, դեռ հույսները չեն կտրել: Բայց, ինչպես ասում են, ամեն ցավին դարման կա եւ տեխնիկական հնարավորությունների այս դարում հնարավոր չէ խանգարել, որ մամուլն աշխատի եւ մարդիկ արտահայտվեն... Ժամանակավոր խափանում, նյարդերի ու տրամադրության վրա ազդել` հնարավոր է, ավելին` ոչ: Այնպես որ մենք դեռ կհանդիպենք...»։