Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Վարչապետը պարտավոր է անձամբ բացատրություններ տալ, թե ինչու թուրքի յաթաղանից փրկված արցախցի իր «քույրերն ու եղբայրները» Հայաստան տեղափոխվելուց հետո չեն ստանալու իրենց թոշակները։ Հասցեատերերը, նաև մենք պետք է լսենք, թե ինչ պատճառաբանությամբ են մարդիկ զրկվելու գոյատևման իրենց իրավունքից։ Սա չլսված անմարդկային վերաբերմունք է, զրկանքներ ու տառապանքներ կրած․ ամեն ինչ կորցրած մարդկանց չտալ իրենց հասանելիք չնչին գումարները։ Այդ դեպքում ինչու ես ասում մնացեք Հայաստանում, մի հեռացեք։ Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես մեզ, թե ինչպես են գոյատևելու։
Զրկեք ձեզ ձեր թագավորական միջոցառումներից ու պարգևավճարներից, ապահովեք ցեղասպանությունից մազապուրծ եղած այս մարկանց կյանքը։ Արցախի բնակչությանը ձեր գլխի վրա պիտի ընդունեիք, այնինչ ոչ հանդիպել եք նրանց, ոչ մի բարի խոսք եք ասել, ոչ ցավալցել եք նրանց զոհված զավակների, ամուսինների համար։ Նրանք Հայաստանում են ձեր քաղաքականության հետևանքով և ոչ իրենց ցանկությամբ»։