Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Իրանում կայացած «3+3» ձեւաչափով հանդիպմանը։

Նրա խոսքով՝ սա հարմար հարթակ է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրություններ ու թեմաներ քննարկելու։ «Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ապա ինչպես նախկինում, նաեւ այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, ենթակառուցվածքները պետք է գտնվեն տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության եւ հավասարության սկզբունքներով։ Ավելին ասեմ՝ ՀՀ կառավարությունն այս ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել, այն է՝ «խաղաղության խաչմերուկը»։

Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ եւ մեծ տարածաշրջանային կամ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, եւ դրա առաջին շահառուն ու առաջ մղողը հենց ՀՀ-ն է»,- ասաց նա։

Ըստ ԱԳ նախարարի՝ «եթե կան երկրներ, իսկ մենք այդպիսի դրսեւորումներ էլ ենք տեսել, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, այլ կերպ են պատկերացնում, դա տեղի ունենալ չի կարող»։ Միրզոյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի համապատասխան, տվյալ դեպքում այն է՝ մեր ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ