Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ

Հոկտեմբերի 29-ին, Երևանի Մոսկովյան 3 հասցեում տեղի է կունենա բարեգործական տոնավաճառ։ Տովաճառի ընացքում վաճառվելու են ձեռքագործ  աշխատանքներ։ Ողջ հասույթն ուղղվելու է արցախցի ստեղծագործ երեխաների կարիքները հոգալուն։

Նախաձեռնողներին Կարինե Փանոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ արցախցի ստեղծագործ երեխաները կարիք ունեն մոլբերտի, վրձինների, ներկերի, քանոնի և այլ անհրաժեշտ պարագաների, որոնց գնման համար էլ ընկերներով նախաձեռնել են այս տոնավաճառը։

«Մենք՝ ընկերուհիներով, միշտ փառատոններ ու տոնավաճառներ կազմակերպել ենք։ Դեռ ամռանն էինք մտորում նման մի բան նախաձեռնելու  և սահմանը բացվելուն պես  Արցախ ուղարկելու մասին։ Բայց ամեն բան փոխվեց»,- պատմեց Փանոսյանն ու շարունակեց․ «Իհարկե, այս պահին բոլորի ուշադրությունը սևեռված է արցախցիների առաջնային խնդիրների լուծմանը, բայց ստեղծագործող երեխաներին նույնպես պետք է չանտեսել։ Տոնավաճառից ստացված ողջ հասույթն ուղղվելու է արցախցի ստեղծագործող երեխաներին, որոնք կարիք ունեն աշխատանքային նյութերի»։

Ի դեպ, միջոցառման նախաձեռնողները մտածել են նաև արցախցի երեխաների ամանորյա անակնկալների մասին։ «Տեղում  կարող են  նվերներ  գնել արցախցի երեխաների համար, ցանկության դեպքում  կարող են  թողնել  նախատեսված արկղում։ Այն Ամանորին ուղարկելու ենք  հատուկ կարիքավոր արցախցի երեխաներին»,- ասաց Փանոսյանը։