Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»

Սերբիան հետ է քաշել  իր զորքերի մի մասը Կոսովոյի սահմանից՝ ԱՄՆ-ի այն նախազգուշացումներից հետո, որ նրան կարող են պատժել սերբական զորքերի և զրահատեխնիկայի «աննախադեպ» կուտակման համար:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրամայել է դուրս բերել զորքերը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ցանկացած ռազմական գործողություն հակաարդյունավետ կլիներ՝ հավելելով. «Սերբիան պատերազմ չի ցանկանում»:

Կոսովոյի կառավարության խոսնակը հաստատել է սերբական զորքերի և տեխնիկայի մասնակի դուրսբերումը շաբաթ օրը, որոնք տեղակայվել էին սահմանի երկայնքով վերջին հինգ օրվա ընթացքում՝ թողնելով դեռևս զգալի ուժեր, որոնք մշտապես գտնվում են այդ տարածքում:

Զորքերի դուրսբերումը հաջորդել է Սպիտակ տան մտահոգության հրապարակային  հայտարարությանը, Վուչիչին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի «խիստ» ուղերձին և Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի ուժեղացմանը: Ըստ Վուչիչի, Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել Սերբիայի դեմ, եթե նա չկատարի պահանջները:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի «մտահոգություններն» ու «Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը չհանդուրժելու» վերաբերյալ հայտարարությունները «ներքին կարգով» զգուշացում չէին Բաքվին հետեւանքների համար, ինչպես Սերբիայի պարագային։ Կասկած չկա, որ հակառակ պարագային Բաքուն չէր գնա Արցախի դեմ լայնածավալ հարձակման։

Վաշինգտոնին Բաքվի «խոստումը»՝ Արցախից բնիկ մեծամասնության «անցնցում» վտարումը եւ ՄԱԿ դիտորդների մուտքը թույլ տալը կատարված է՝ բնիկ մեծամասնությունը արտաքսված է, ՄԱԿ դիտորդներն էլ արձանագրելու են «Բաքվի պարտավորությունների կատարումը»։ Հայերն իրենք են հեռացել, մարդասիրական հասանելիությունն էլ ապահովված է։ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստի եւ «արեւմտյան մտահոգությունների» նպատակը կատարված է։