Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Ինչ են քննարկելու ՔՊ-ականները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ իշխանական պատգամավորները կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի: Ինչպես իշխանական աղբյուրներն են փոխանցում, նիստը հերթականներից չի լինելու: Կարևոր հարցեր կան քննարկելու, որոնք միայն ԱԺ նստաշրջանին չեն առնչվում, ուստի ՔՊ խմբակցության ղեկավարությունն ասել է, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ սպասվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը լարված է անցնելու՝ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված: Իշխանականների համար ոչ հաճելի ելույթներ և հարցեր են հնչելու ԱԺ-ում, ուստի պետք է նախապես պատրաստվեն, որպեսզի ամեն ինչի պատասխանն ունենան ու կարողանան տակից դուրս գալ այդ հարցերի, թեև նախնական որոշում կա արդեն՝ ամեն ինչ բարդել նախկինների և ռուսների վրա:

Հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, խորհրդարան է գնալու նաև Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները նաև պետք է իրար մեջ բաժանումներ անեն, թե ով ինչ հարց է այդ օրը տալու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա պատրաստվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։