Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 70,500 բռնի տեղահանված անձ է հատել Հայաստանի սահմանը

Այսօր ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 70,500 բռնի տեղահանված անձ է հատել Հայաստանի սահմանը։ Նրանցից 50,866-ը հաշվառվել է։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց հոսքի ինտենսիվությունը չի նվազել։ Ժամում 1000 անձ է հաշվառվում, ուղղորդվում»,-ասաց Բաղդասարյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ստեփանակերտում կան քաղաքացիներ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոց․ «Նրանց տեղափոխման հարցը դեռ բաց է մնում։ Այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Գորիսում 35 ավտոբուսներ են տեղակայված, երբ երթեւեկը թեթեւանա, այդ ավտոբուսները կկարողանան մեկնել Ստեփանակերտ։ Կա որոշակի պայմանավորվածություն մեկնման գործընթացի շուրջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: