Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 70,500 անձ։ Նրանցից 50,866-ը հաշվառված է։ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ հայտաարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ շարունակում են ժամում սպասարկել, ուղղորդել ավելի քան 1000 քաղաքացու։
«Շատերս տեղյակ ենք, որ Ստեփանակերտում կան քաղաքացիներ, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոց և նրանց տեղափոխման հարցը դեռ բաց է մնում։ Այս ուղղությամբ կառավարությունը ևս քայլեր ձեռնարկել է։ Գորիսում շուրջ 35 ավտոբուս է տեղակայված, երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, կկարողանան հետադարձ ուղղությամբ մեկնել Ստեփանակերտ և քաղաքացիները, ովքրե կցանկանա տեղափոխվել Հայաստան, իրականացնեն նրանց տեղափոխությունը»,- ասաց Ն.Բաղդասարյանը։