Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Յաշար Գյուլեր. Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, կայունության հաստատման միակ ճանապարհն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված մեկնաբանության մեջ ասել է․

🗣«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքին միտված բանակցությունների շարունակականության ապահովումը կայունության հաստատման միակ ճանապարհն է»:

«Հյուրիյեթ»-ի լրագրող Աբդուլքադիր Սելվին իր հերթին նշում է․

💬«Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Ամեն պարտություն, որ նա կրում է Ադրբեջանի դեմ ռազմաճակատում, բերում է նրան, որ Փաշինյանի աթոռը Երևանում խարխլվում է։

Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։ Փաշինյանը Իսպանիայում պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ կանխատեսելով այդ սպառնալիքը»։

📌 Թուրքիան ակնհայտորեն փորձում է վախեցնել դե ֆակտո վարչապետին իր «աքիլեսյան գարշապարով»՝ իշխանության կորստով։ Սյունիքով անցնող միջանցքը դիվանագիտական «խաղաղ» ճանապարհով չբացելու դեպքում, Թուրքիան և Ադրբեջանը այն կստանան ռազմական ճանապարհով, իսկ նոր պատերազմը կհանգեցնի Հայաստանում Փաշինյանի իշխանության տապալմանը, որի հեռանկարները Թուրքիային ևս լրջորեն անհանգստացնում են։

Նշենք, որ չնայած վերջին շրջանում միջանցքի վերաբերյալ թուրք-ադրբեջանական պաշտոնյաներից հնչող խաղաղասիրական հայտարարություններին՝ որոնք նպատակ են հետապնդում թուլացնելու հայ ժողովրդի դիմադրությունը և զգոնությունը, հատկապես՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, միջանցքի թեման կրկին աննախադեպ ակտիվացել է թուրքական փորձագիտական շրջանակներում և մերձիշխանական մամուլում։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը վերջերս հնչեցրեց հստակ ուղերձ․ «Միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է»: Մնացածն ընդամենը թուրքական դիվանագիտական հնարքներ են։

Հայկական ալիք