ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Women’s club-ի անձնակազմն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նախատեսված ներկայացումը չեղարկվել է: Դերասաններն էլ ունեն հստակ ժամանակացույց հետ գալու համար, ինքնաթիռի տոմսերն արդեն գնված են և փոփոխության ենթակա չեն:
Նշենք, որ Women’s club-ի ո՛չ ղեկավար կազմը, ո՛չ դերասանները հանդես չեն եկել որևէ հրապարակմամբ կամ հայտարարությամբ, սակայն իրավիճակով պայմանավորված նախատեսված ներկայացումը չի կայացել: Ամերիկայի մեր հայրենակիցներն էլ մտահոգ են, թե ի՞նչ ճակատագիր են ունենալու գնված տոմսերը:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում է նաեւ դերասանուհի Տոմա Պետրոսյանը, որը ծնունդով Արցախից է:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Տոմայի հետ` պարզելու համար, թե երբ են պատրաստվում վերադառնալ և ինչ վիճակում են իր հարազատները, որոնք Արցախում էին, սակայն որևէ արձագանք չստացանք: