«ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքակունթյան հարցում շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարեց, որ այն էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին Հայաստանը երկար ժամանակ ահազանգում էր միջզգային հանրությանը:
«Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ՝ այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց՝ այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, թե մենք դատապարտել ենք»,-հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ նման վարքը կարող է դիտարկվել միայն կատարվող հանցագործությանը մասնակցություն: