Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարդանյանը եզակիներից մեկն է, որը փող է ներդրել ոչ թե մարդկանց որեւէ բան տալու, հետո դրա դիմաց տեսանյութեր պատրաստելու, ոչ թե մամուլով օրական մի քանի հազար դոլարի բամբասանքներ պատվիրելու, այլ ինտելեկտուալ, արդիականացման միտված նախագծերի ուղղությամբ. Հակոբ Բադալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի բան էլ այս թեմայով: Ռուբեն Վարդանյանը թե հրեշ չէ, թե՝ հրեշտակ: Աշխարհում, եւ առավել եւս Ռուսաստանում, մեծ բիզնեսն ու փողերը ենթադրում են շատ գործեր, որոնք, անշուշտ, կարող են առաջացնել շատ հարցեր, եւ դրանք անկասկած կան նաեւ Ռուբեն Վարդանյանի գործունեության առնչությամբ:

Ռուբեն Վարդանյանը սակայն մի փողատեր է, եւ այդ առումով գուցե նույնիսկ բացառիկ, կամ համենայնդեպս շատ հազվադեպներից, եզակիներից մեկը, որը փող է ներդրել ոչ թե մարդկանց որեւէ բան տալու, հետո դրա դիմաց անսահման շնորհակալություններով տեսանյութեր պատրաստելու, ոչ թե մամուլով օրական մի քանի հազար դոլարի բամբասանքներ պատվիրելու՝ որպես կանոն նաեւ նրանց հանդեպ, ում հետ նախօրեին «կերել-խմել են, այլ ներդրել է ինտելեկտուալ, արդիականացման միտված նախագծերի ուղղությամբ:

Բազմիցս եմ գրել, որ Հայաստանի ներկայիս վիճակի պատասխանատվությունը միայն քաղաքական վերնախավինը չէ, այլ նաեւ տնտեսական:

Կարդացեք նաև

Կրկնեմ, Հայաստանի մեծ տնտեսա-քաղաքական դաշտում չկան սրբեր, ու չեն էլ լինելու: Հարցը այն է, թե լինելո՞ւ  են արդյոք տարբեր մոտիվներով պայմանավորված կռապաշտությունից դուրս իրավիճակի եւ ռեսուրսների գնահատման այլ չափանիշներ, մեր եղած հնարավորություններից առավելագույնը քաղելու եւ այս անհավասար մարտահրավերների պայմաններում շատ, թե քիչ համակարգված դիմակայունություն ունենալու համար:

Եվ այստեղ չափանիշներից մեկն այն է, թե ինչի՞ վրա է իր փողը ծախսել ու ծախսում հայ խոշոր փողատերը, ինչ որակի, ապագայի ինչ պատկերացման:

Կրկնեմ, ինձ հետաքրքիր չէ, թե ինչով եւ ինչպես են աշխատված այդ փողերը, եթե դրանք Հայաստանի հաշվին չեն, Հայաստանի քաղաքացու հաշվին աշխատված չեն: Ինձ հետաքրքիր է, թե դրանք որքանով են նպաստում Հայաստանի արդիականացմանը, դրան միտված միջավայրերի ձեւավորմանը: