Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ռուս խաղաղապահները 2025-ին պետք է լքեին Արցախը, Արցախի հայաթափման ֆոնին կկարողանա՞ն նրանք մնալ այնտեղ։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց․ «Եռակողմ հայտարարությամբ, եթե կողմերից մեկն ասում էր, որ դեմ է, որ խաղաղապահները մնան, Ռուսաստանը 2025 թ․ պետք է իր խաղաղապահ զորքերը հաներ այդ տարածքից, այսինքն՝ միայն մեկը բավարար էր, դրա համար Հայաստանի դիրքորոշումն ընդհանրապես կարեւոր էլ չէ։ Բայց եթե այնտեղ հայեր չեն լինում, ապա ընդհանրապես որեւէ հիմք էլ չի լինում, որ ռուս խաղաղապահները մնան։
Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր ասել է, որ դա բացառապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորվելիք հարց է, եւ պարզ է, թե ինչու է ասել։ Եթե Հայաստանի կառավարությունը չգնար այդ դավաճանական քայլին ու չասեր, որ Արցախն Ադրբեջան է, հնարավորություն էր լինելու, որ խաղաղապահների մնալ-չմնալու հարցի հետ կապված նաեւ Հայաստանի կարծիքը հաշվի առնվեր։ Հիմա, երբ Հայաստանը դա ճանաչել է, եւ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի 120 հազարից մոտ 100-ն արդեն հայաթափվել է, արդեն ռուսների խնդիրների խնդիրն է՝ որոշելու, թե իրենք ինչ են անելու ընդհանրապես Արցախի տարածքում, իրենց ռազմական ներկայությունն ինչով են լեգիտիմացնելու։
Պարզ է, որ նրանք ցանկանում են իրենց զորքը պահել, բայց որեւէ հիմք չեն ունենում դրա համար։ Ես չեմ բացառում, որ իրենք գնան գործարքի ադրբեջանցիների հետ, փորձեն համոզել, որ մի քանի հազար հայ այնտեղ մնա, բայց սա բավականին տեսական եւ ոչ ռեալիստական տարբերակ է։ Իմ կարծիքով՝ ռուսական խաղաղապահ ուժերը մոտ ժամանակներս այնտեղից դուրս կգան»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում