Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վաղվանից սկսում ենք կոնսոլիդացիայի ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ամեն գնով»․ Վազգեն Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ կոմիտեի աշխատանքներին։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ի Արցախի դեպքերի ժամանակ արագ ձեւավորված կոմիտեն իր վրա պարտականություն վերցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ «Ընտրվեց այն ճանապարհը, որը բոլոր երկրներում համարյա ընդունված է, այսինքն՝ անհնազանդություն, պարալիզացվում, ճաքեր կառավարման համակարգում, որը հնարավորություն է տալիս Ազգային ժողովի միջոցով լուծել այդ հարցերը։ Ես հայտարարեցի, որ երեք օր պարալիզացնում ենք քաղաքը եւ գնում ենք հարցերը լուծելու։ Չստացվեց, մենք սխալվեցինք, սխալն այն էր, որ գերագնահատեցինք մեր մարդկային եւ կազմակերպական ուժը։ Կոմիտեն միայն 5 հոգով աշխատել չի կարող, մենք ուզում ենք կոմիտեն ընդլայնել։ Ես դիմեցի մի քանի հոգու, շատ արժեքավոր մարդկանց, հրավիրեցի այս կոմիտեի անդամ լինել։ Իրենք մինչեւ հիմա պատասխան չեն տվել, բայց ես անունները չեմ ասի, որովհետեւ իրենք հարգված են մնալու անկախ նրանից՝ դրական, թե բացասական պատասխան կտան»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ թույլ մարդիկ գալիս են հրապարակ ու ասում՝ վճռական գործողություն պետք է անել։ «Վճռական գործողությունն այն է, որ միավորվենք, շատանանք, իրար հետ լեզու գտնենք, կոնսոլիդացիա լինի, եթե պետք է, կգնանք շենքեր էլ կվերցնենք։ Բայց մեր նպատակն այն է, որ մեր ճնշման տակ ԱԺ իրենց պատգամավորական խումբն ընդունի համապատասխան որոշում։ Կընդունի, իր գործն է, չի ընդունի, պայքարը կշարունակվի։ Մենք չենք շարունակի, դուք կշարունակեք, բայց էս խնդիրը պիտի լուծում ունենա, Նիկոլն այնտեղ իրավունք չունի մնալ։ Ասում են՝ աշխատանքային քարտեզ ներկայացրեք։ Ասում եմ՝ մենք վաղվանից սկսում ենք իրականացնել կոնսոլիդացիայի ծրագիրը, որպեսզի տարբեր քաղաքական հայացք ունեցողները գան ու հասկանան, որ այս հարթակը մոնոպոլիա չէ։ Ավելացնել կոմիտեի անդամների թիվը, ստեղծել այդ միասնությունը, երթեր, ցույցեր, մենք պետք է կազմակերպենք։ Մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ Նիկոլ Փաշինյանի Իսպանիա գնալը քաղաքը պետք է ցույց տա, որ ոչ թե կոմիտեն է դեմ իր պայմանագրին, այլ բոլոր հայերը դեմ են այդ պայմանագրին»,- ասաց Մանուկյանը։

Նա դիմեց նաեւ զինվորականներին․ «Ոնց որ բռնեցին Լեւոն Մնացականյանին, մյուսներին, վերջին տողում գրատախտակին այն է գրած, որ մի օր ձեզ են բռնելու։ Ես դիմում եմ գործարարներին՝ գալու են, ինչ սպասվում էր Ռուբեն Վարդանյանին, նույնը ձեզ հետ է լինելու, մի հատ սթափվեք։ Կոչ եմ անում, վեր կացեք, կազմակերպվեք, ինքը պիտի գնա ամեն գնով, բանակ ոտքի բարձրացիր, վաղն ավելի մեծ արյուն ես թափելու»։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ նոր վարչապետի պաշտոնում տեսնում է ազնիվ, պարկեշտ, հայրենիքին նվիրված մարդ, որը կարողանում է նաեւ պայքարել։ «Եթե կարգին կառավարություն ունենանք, մենք այս վիճակից դուրս կգանք։ Ի՞նչ է նշանակում այս վիճակից դուրս գալ՝ սկզբնական գոնե փրկենք այն, ինչ հնարավոր է փրկել եւ ուժեղանալով գնալ առաջ, ստանալ այն, ինչ մեզանից խլեցին։ Դա է նպատակը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ