Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան

«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը:

Նա անդրադարձավ վարչապետի նոր թեկնածուի մասին հարցին և հայտնեց, որ դեռ ժամանակ կա մինչև նոր վարչապետի թեկնածուի անունը տալը:

«Պետք է ճաքեր լինեն իշխանության մեջ, որ Ազգային ժողովի միջոցով իմաստ ունենա փոխել վարչապետին, բայց այն դեռ տեղի չի ունեցել»,-հայտարարեց Մանուկյանը և համաձայնեց, որ որոշ ժամանակ անց պետք է նոր վարչապետի անունը հնչեցվի:

Նա հայտնեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հասարակական պահանջ է, իսկ  «Ազգային կոմիտե»-ին վստահության հարցը երկրորդական է:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Անդրանիկ Թևանյանն այսօր հանրահավաքին չի մասնակցելու՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Կոմիտեի կազմում էլ վեճեր լինում է ինչպես ցանկացած կառույցում, իսկ այս մի քանի օրը կոմիտեի մեծ մասը զբաղված էին բռնագաղթածների հարցի լուծմամբ և ժողովրդի տրամադրությունն ավելի շատը սգային էր քան պայքարային և դրա համար հանրահավաք հետաձգելը ճիշտ էր»:

Նա հայտարարեց, որ Արցախի հարցը պետք է բաց թողնել, բայց, ասել որ կա մի սցենար, որի դեպքում Արցախը պետք է վերադարձի, չկա, ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանարպես չի զգացվում:

«Հարցը պետք է բաց պահել, թեԱրցախի հարցը մեզ համար կարող է դրական լուծվել՝ այդ դուռը փակ չէ»,-ասաց «Ազգային կոմիտեի» անդամը:

Մանուկյանը նաև հայտարարեց, որ գործուն քայլեր կլինեն՝ շեշտելով. «Ուղղակի պետք է որ այդ գործուն քայլերով տոգորված լինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի այդ ցասումը տեղի ունենա: Դուք տեսեք, որ Նիկոլը շարունակաբար հայրենիքի վաճառքը շարունակում է: Աշխարհի համար ամենազարմանալին նա է, որ մեր հայ ժողովուրդը մինչև հիմա դեռ Նիկոլին չի գցել, ցանկացած երկրում բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար»: