Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար

«Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա նշեց՝  չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն արդեն Ադրբեջանի հետ գրեթե ողջ սահմանագծով սահմանային գոտում է  հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին:

Ա. Սարգսյանը նաև ասաց, որ իրենց համար շատ ցանկալի կլինի, որպեսզի  պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ պաշտպանության նախարարությունում. «Իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձն ու ռազմական գիտելիքները ծառայեցնեն Հայաստանի զինված ուժերին։

Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք, և մեր այն զինծառայողները, ովքեր ցանկանություն կունենան ընդգրկվել Հայաստանի Զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք այդ հնարավորությունն իրենց ընձեռվի»։

Նա կարծում է, որ դա պետք է կոմունիկացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով։
«Մեր արցախահայ քույրերն ու եղբայրները, բնականաբար, առաջնահերթ  հումանիտար խնդիրների մեջ նաև աշխատանք գտնելու հարցն է օրակարգային և իրենք  պաշտպանության նախարարության հետ կապ կստեղծեն որպես նախկին զինվորականներ»,- ասաց Արման Սարգսյանը։