Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տնտեսվարողները կդիմեն ԱԱԾ. «Վայլդբերիզից» գնումներ կատարելու խարդախ տարբերակներ տարածողները կպատժվեն

Սեպտեմբեր ամիս մուտք գործեցինք մի շարք հայ տնտեսվարողների ակտիվ բողոքի ակցիաներով:

«Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։Նրանց պահանջը հետևյալն էր՝ Հայաստանում արգելել «Wildberiies»  և  «Ozon»  առցանց խանութներից  էժան պատվիրված ապրանքների վաճառքը։Բողոքի ակցիան ընդհատվեց և կողմերն էլ լռեցին, քանի որ «Վայլդբերիզ»-ը խոստացել էր լուծել տեխնիկական այդ խնդիրը: Խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, սակայն առաջ եկան նոր հանգամանքներ, ավելի ճիշտ, նոր տարբերակներ, որն էլ կրկին բողոքի ալիք բարձրացրեց տնտեսվարողների մոտ, բայց երկրում տիրող քաոսային իրավիճակից ելնելով, որևէ քայլի ներկա պահին չեն դիմի տնտեսվարողները:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամ, տնտեսվարող Արման Թումասյանի հետ,ո վ նշեց

«Ներկա իրավիճակից ելնելով` մենք ամեն բան դադարեցրել ենք, բայց խնդիրը չի լուծվել, ռուսական տարբերակով այո ալևս հնարավոր չի լինում պատվիրել, բայց ներկա պահին նոր խարդախություն կա, որն էլ ակտիվ տարածում են շատ հայ հայտնի բլոգերներ: Մենք դիմելու ենք Ազգային Անվտանգության տնտեսական հանցագործությունների բաժին:

Հայց ենք ներկայացնելու, որ Հայաստանում կան մոտ 7-ից 8 հոգի բլոգներ և իստագրամով և ֆեյսբուքով, ովքեր ակտիվ տարածում են այդ խարդախությունը: Այստեղ կա 2 տարբերակ կամ դու պետք է շատ լավ ծրագրավորող լինես, որ կարողանաս նման տարբերակներ գտնես ու տարածես, կամ էլ համագործակցություն կա Վայլդբերիզի որոշ կառույցների հետ և երկու տարբերակում էլ դա համարվում է տնտեսական հանցագործություն:

Տնտեսվարողի խոսքով ՝ եթե դա չհամարվեր տնտեսական հանցագործություն, ապա «Վայլդբերիզ»-ը ինչու պետք է ուղղեր տեխնիակական այդ սխալը և փակեր բոլոր հնարավոր տարբերակները, որ այլընտրանքային և զարտուղի ճանապարհներով վաճառքներ չիրականացվեն:

«Մենք չենք բողոքում ոչ մի օնլայն հարթակի դեմ, մենք էլ ենք օգտվում, կլինի դա «Վայլդբերիզ», թե «Օզոն» մեր պայքարը այս կառույցների դեմ չէ:«Վալդբերիզ»-ը այդ տեխնիկական խարդախությամբ մեր ամբողջ սեզոնային առևտուրը ոչնչացրեց, տեխնիկական խնդիրը, երբ լուծվեց 15 ից-20 տոկոսով առևտուրը տնտեսվարողների մոտ կարգավորվեց, իսկ հիմա այդ այլընտրանքային ձևերը, որոնք ակտիվ տարածում են բլոգերները, վնասում է մեր պետությանը: Ներկա պահին էլ այդ խարդախությունը անում են «VPN» տարբերակով մտնում են, ինչ պետք է պատվիրում են, անջատում են, հասցե են փոխում ու էլի նույն իրավիճակը. դա ոչնչացնում է մեր շուկան: Մեզ մի բան է հետաքրքրում այդ տարբերակները «Վայլդբերիզ»-ն է տրամադրում, թե ոչ, որովհետև նման տարբերակներ գտնելու համար դու լուրջ ծրագրավորող պետք է լինես: Ով ասաց, որ եթե ես կոշիկը բերեմ 4000 դրամով պիտի վաճառեմ 12000, չկա նման բան, մենք էլ ենք այդ օնլայն կայքերից օգտվում և բացարձակ դեմ չենք, մեր խնդիրը այն է, որ լինեն հավասար մրցակցության պայմաններ»:

Պարոն Թումասյանի հետ խոսեցինք նաև բնակիչների դժգոհություններից կապված սպասարկման հետ, մարդիկ դժգոհում և բողոքում են, որ դեռ խանութ չմտած, ուզում են դուրս գալ.

«Դա կուլտուրայի հարց է, եթե պետք է իմ ենթակայության տակ աշխատի ծանոթ կամ բարեկամ և բարեհամբյուր չկարողանա սպասարկել, նախ դա վանում է հաճախորդին, հետո նաև մեծ վնաս է հասցնում ինձ  և նման աշխատողներից ես կազատվեմ, որովհետև մարդկանց երկրորդ անգամ խանութ է բերում ոչ թե քո ապրանքը, այլ քո ջերմ սպասարկումը»:

Պարոն Թումասյանը նաև հավելեց, որ մոտ ապագայում հնարավոր է անգամ վաճառողների սպասարկման հետ կապված վերապատրաստման հարց լինի, քանի որ մեր առաջ պետք է ունենանք եվրոպական երկրների օրինակը, որով էլ կխթանենք մեր պետության զարգացմանը:

Օֆելյա Հովհաննիսյան