ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։
Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։
ՀՀ կառավարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: