ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանին, ով ներկայումս ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել 214-1 (Ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (զինված խմբավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և ԱՀ ՔՕ 318.1 հոդվածներով (պետական սահմանի ապօրինի հատում):
Հաստատվել են հիմնավոր կասկածներ, որ նա կատարել է հանցավոր արարքներ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով»։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր երեկ՝ Բերձորի միջանցքով անցնելու փորձի ժամանակ։