Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից տեղահանվածներից քանիսն են ընդունել կառավարության առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշաբ ագրեսիայից հետո շարունակվում է արցախահայերի բռնի տեղահանումը: Սեպտեմբերի 29-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 84 770 անձ:

Բռնի տեղահանված արցախցիները հաշվառում անցնելուց հետո, ըստ ցանկության, օգտվում են կառավարության տրամադրած աջակցությունից: Նրանք, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Երեկ ներկայացված տեղեկության համաձայն, 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված կեցավայրերից: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3 հազար 665 անձ, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 հազար 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց Ձորի մարզում՝ 1070 անձ, Տավուշի մարզում՝ 797 անձ:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց նաև, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի միանվագ 100-հազարական դրամ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան