Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեր-Պետրոսյան. Գնահատում եմ ընդդիմության կողմից իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

Տեր-Պետրոսյան. Գնահատում եմ ընդդիմության կողմից իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»։
 

Հարակից հրապարակումներ`