Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ «խաղաղության պայմանագրի» դրույթներից մեկն էլ վերաբերում է «անկլավներին»։ Եթե Տավուշի մարզի 3 «անկլավները» Փաշինյանը հանձնում է, դա նշանակում է, որ Հայաստան-Վրաստան ճանապարհը դադարում է գործել։ «Եթե քարտեզը բացեք, Իջեւանից Նոյեմբերյան ենք գնում, հետո հասնում ենք Բագրատաշեն։ Եթե անկլավները տրվեն, ապա այդ ճանապարհը կտրվում է։ Այսինքն՝ մենք պետք է նոր ճանապարհ կառուցենք՝ շրջանցող, կամ էլ ընդհանրապես այդ ճանապարհից չենք օգտվում»,- Մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։
Հետաքրքրվեցինք՝ իսկ նոր ճանապարհ կառուցելը հե՞շտ բան է․ տեղանքը, ֆինանսական միջոցները թույլ տալի՞ս են։ Քոչինյանի խոսքով՝ ավելի կարեւոր խնդիրը տարածքների կորուստն է․ «Տեղանքը համեմատաբար դժվար չէ, անտառային է եւ այլն, կարելի է կառուցել, բայց երբ դուք ձեր ճանապարհը սահմանից հեռացնում եք, ասենք՝ 5 կմ տարաք խորք, նշանակում է, որ դուք տարածք կորցրիք, չէ՞․ այդ ճանապարհից անդին, դեպի իրենց կողմ, մնում է առանց օգտագործելու, մարդիկ անասուն էլ չեն տանում էդտեղ։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ճանապարհն այստեղով անցնի, թե՝ 3 կիլոմետր ձախ կամ աջ, այլ խնդիրն այն է, որ երբ ճանապարհը տեղաշարժում եք, ճանապարհ եք կորցնում։ Առանց այն էլ մի տարածք չունենք, էս եղածից էլ էս մեկը չօգտագործենք, էն մեկը չօգտագործենք, այդ տեսակետից են մեր կորուստները։ Հետո՝ արդեն կառուցված ճանապարհ ունենք, չէ՞, եթե դուք նորն եք կառուցում, այդ նորի համար ծախսեր եք անում, փոխանակ այդ նորի վրա ծախսեր անեք, կարող եք եղած ճանապարհներից մեկը նորոգել կամ շատ ավելի կարեւոր ճանապարհ կառուցել։ Պատկերացրեք՝ տանը Դուք մի պահարան ունեք, շատ էլ լավ պահարան է, դա չեք օգտագործում, գնում մեկ ուրիշն եք առնում։ Փող է, չէ՞, ծախսվում, պահարանի փոխարեն կարող եք սեղան առնել։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ անկլավների հարցը չլինի։ Դրան գումարած՝ այդ տարածքները, որոնք իրենք անկլավ են համարում, անցած 30 տարիների ընթացքում այդտեղ մարդիկ են ապրում, տնտեսություն են ստեղծել, հո միայն ճանապարհի խնդիրը չէ՞»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: