ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
103,447 դիտում, 2023-09-26-ին ըստ Google Analytics-ի:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որում քննարկելու են նաև Ադրբեջանի հակահաբեկչական միջոցառումները: Հանդիպումը կվարի պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության էջում գրառում են տարածել, թե հանդիպման ընթացքում ինչ թեմաների շուրջ են խոսելու:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմը, Սիրիայի հյուսիսում և Իրաքում թուրքական զինված ուժերի ընթացիկ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումները» ,- ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Օֆելյա Հովհաննիսյան