Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործության ցուցանիշով առաջինն է

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջազգային նախաձեռնության 2023-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործությունների ցուցանիշով ամենաբարձրն է։

Զեկույցում Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) անդամ 193 երկրների միջև համեմատականներ է անցկացվել՝ կազմակերպված հանցավոր գործողությունների վերաբերյալ, գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ նախաձեռնությունը ունի նաև գնահատման 1-10 թվային սանդղակ, որտեղ 1-ն ամենացածր ցուցանիշն է, իսկ 10-ն՝ ամենաբարձրը։

Զեկույցի մեջ տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայի 2023-ի ցուցանիշը 2022-ի համեմատ աճել է 0․14-ով՝ հասնելով 7․03-ի։