Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թողնես քո տունը, քո հայրենիքը, դուրս գաս… շատ դժվար է»․ ասում է 23-ամյա Աննա Շաբարյանը

23-ամյա Աննա Շաբարյանը արցախցի բռնի տեղահանվածներից է։ Նա  3 օրում Ստեփանակերտից հասել է Կոռնիձոր։ «Չէինք պատկերացնում, որ այդքան երկար ճանապարհ պիտի գայինք՝ սնունդ, ջուր  չէիք վերցրել։ Ճանապարհին խցանումներ, մարդիկ վատանում էին։ Փառք Աստծո, հիմա Հայաստանում ենք»,-պատմում է Աննան։

Երեւանում է  ուզում ապրել, աշխատել։ Ասում է՝ դժվար է կայացրել Արցախը լքելու մասին որոշումը։ «Թողնես քո տունը, քո հայրենիքը, դուրս գաս՝ շատ դժվար է։ Մի կերպ եկանք այդ որոշմանը, մինչեւ վերջին պահը չէինք ուզում դուրս գալ»,-ասում է նա։

Ինչքան էլ խոսեն թշնամու հետ միասին ապրելու մասին՝ Աննա Շաբարյանը համոզված է, որ դա անհնար է։

«Հիմա ամեն ինչ իրենց ձեռքում է, ինչի՞ համար մնանք, մնանք ո՞ւմ հետ ապրենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Աննա Շաբարյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: