Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են կյանքից զրկվելու դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ավտոբուսների միջոցով կազմակերպվում է մեր այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք չունեն տրանսպորտային միջոց կամ խոցելի խմբերից են՝ ծերեր, հաշմանդամներ և նրանց տեղափոխումն այսօր իրականանցում ենք: Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև հայտնեց, թե Ստեփանակերտցի Կոռնիձոր ճանապարհին մահվան դեպքեր ևս գրանցվում են։

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից: Հիմա գիտեք, որ ընթացքը հասնելու Կոռնիձոր բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Նրանք առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին ՝ խցանման մեջ և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը:

Խոսելով Արցախում պայթյունից տուժածների մասին, նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ. միայն այրվածքներով: