Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպիտակ խաչ վանք. Արցախի ճարտարապետական գանձերից ևս մեկը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հադրութի շրջանի Վանք գյուղում է գտնվում Արցախ աշխարհի ճարտարապետական գանձերից մեկը՝ Սպիտակ խաչ վանքը, որտեղից Հադրութն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։

Ավանդազրույցի համաձայն Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվել են Ամարասում։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը:

Վանքի պատերին փորագրված արձանագրությունները պատմական կարևոր տվյալներ են փոխանցում։

Տաճարի ներսում՝ հյուսիսային կամարի խաչարանի արձանագրությունը «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ, (1333)» վկայում է, որ վանքային համալիրը կառուցվել է XIV դ․։

Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։

Պահպանված արձանագրություններից ենթադրվում է, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ վանքի շրջակայքում ամփոփված են մի քանի եպիսկոպոսների աճյուններ։

Սպիտակ խաչ վանքի եկեղեցին միանավ բազիլիկ տիպի կառույց է շարված տարբեր տեսակի անմշակ քարերից՝ կրաշաղաղով։

Ոչ այնքան բարձր զանգակատունը տեղավորված է աղոթասրահի մեջտեղում, շրջանաձև երդիկի վրա։

Քարե օղակի վրա նստած զանգակատունն ունի վեց սյուն, բրգաձև ծածկ։

Սպիտակ խաչ վանքի լավագույն հուշարձաններից մեկը որմնափակ Խաչկալ կոթողն է, որը գտնվում է եկեղեցու բակում։

Կոթողն ունի 290 սմ լայնություն, 230 սմ հաստություն, շուրջ 4 մետր բարձրություն:

2020 թ․ նոյեմբերի 9-ից Սպիտակ խաչ վանքը օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից։ Հայկական եկեղեցին այժմ ներկայացվում է որպես ուդիական։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն