Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա և վնասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ավետիսյանի գլխավորությամբ: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկնեը ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է, և մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում երեխային, Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Արեգ Հ.-ն գնացել է իր հասակակից դասընկերուհու տուն, որպեսզի տեսնի դասընկերուհու ընտանիքին պատկանող «դոբերման» ցեղատեսակի շան ձագերին, սակայն այդ ընթացքում շունը կապված չի եղել, հարձակվել է տղայի վրա և պատճառել նշված մարմնական վնասվածքները: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից դեպքի վերաբերյալ ձևակերպված փաստաթղթերի հիման վրա: