Հայաստանյան եւ Հայաստանից դուրս ապրող շոու-բիզի «աստղերին» առայժմ բարեկամական խորհուրդ՝ եթե համարում եք, որ Արցախը կորցրել եք, հանձնվել եք եւ այլն, համարեք ձեր մեջ եւ ձեր հույզերով կիսվեք ձեր մերձավորների հետ։ Հայ ժողովրդին ներսից ու դրսից ենթարկում են նեյրոլինգվիստիկ կոդավորման, որի նպատակը հայությանը ծայրաստիճան ապակողմնորոշելն ու համակերպելն է իր դեմ իրագործվող թշնամական ծրագրերին։
Մի միացեք դրանց, ձեզ ցուցակ մի գցեք, եթե իհարկե դուք էլ նման առաջադրանք չեք կատարում։ Հայաստանյան 99 տոկոսով թշնամական ծրագրերը սպասարկող մեդիայի համար նման գրառումները գտածո են։ Մեկ-մեկ հետեւեք ձեր ուկրաինացի գործընկերներին, որոնք սեփական ժողովրդին ոչ թե պարտության, կորուստներին համակերպելու, այլ պայքարի, հաղթանակի ոգին պահելու խնդիր են լուծում։ Եթե ի վիճակի չեք դա անել, հակառակն էլ մի արեք։