«Մի քանի օր առաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ բացահայտվեց մի շատ հետաքրքիր փաստ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում դրված է ջենթլմենական համաձայնություն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ կարգավիճակի հարցը թողնում են ապագային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԼՂ շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին։
Լ․ Զուրաբյանի խոսքերով՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, սակայն, փակեց այդ հնարավորությունը։
Անդրադառնալով այսօր Արցախի նախագահի այն հրամանագրին, որ հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը լուծարվում է՝ ՀԱԿ փոխնախագահն ասաց, թե Սամվել Շահրամանյանն ընդամենը կատարում է Ադրբեջանի կապիտուլիացիոն պահանջները։ «Շահրամանյանի գլխին հիմա ատրճանակ է դրված»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: