Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արցախը կողոպտել չէր կարելի, դուրդ եկե՞լ է: Բա խի՞ կողոպտեցին: Իսկ էս, որ ստորագրեցին, դու ի՞նչ զգացում ունես: Գիտես չէ՞, եթե չէիր ստորագրում, դու հեռանկար էիր թողնում ինձ ու քեզ, քո երեխեքին, իմ երեխեքին: Բայց երբ ստորագրում ես, լուծարում է պետություն, որտեղ ո՞վ ես դու, ա՛յ տղա, քեզ որտեղի՞ց հայտնաբերեցին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մեր հարցին՝ այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած է մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր է, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»:

Հարցին՝ եթե Շահրամանյանն ինքնասպան լիներ, դրանով Արցախի հարցը լուծվելո՞ւ էր՝ Քոչարյանը պատասխանեց. «Դրանով հեռանկարի հարցն էր պահելու»:

Դիտարկմանը, երբ որոշումը պարտադրված է, այդ որոշումը, ըստ մասնագետների, չի կարող միջազգային իրավական ուժ ունենալ՝ նա պատասխանեց. «Էդ պարտադրանքը դեռ պետք է քննվի: Ես կարծում եմ, քննիչ հանձնաժողովը դեռ 2 ամիս ժամանակ ունի, ես պետք է փորձեմ հասկանամ՝ էս ի՞նչ կատարվեց»:

Հարցին՝ Շահրամանյանի ինքնասպանությունը հարցի լուծո՞ւմ էր ձեզ համար, երբ բանը բանից անցել էր արդեն, մի քանի շաբաթվա նախագահի վրա՞ եք մեղքը բարդում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իսկ ինքը չգիտե՞ր, որ մի քանի շաբաթ է մնացել, էդ որ հրաժարական էին պահանջում, քննարկել էին, չէ՞, ինչ էր սեղանին դրված: Բա դրանից առաջ բացառում էր ամեն ինչ, ցանկացած երկխոսություն, ինչի՞ գնացիք Եվլախ, ընդ որում, չտեսա՞ք, որ իրեն նույնիսկ չընդունեցին Եվլախում…Կառավարման ինստիտուտները լուծարում է մի մարդ, որը 22 ձայնով էր: Էդ 22-ն էլ են պատասխան տալու, բոլորը՝ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Իսկ Սամվել Շահրամանյանը թող մտածի՝ իր հետագա ապրելու գինը ինչի մեջ է»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ