Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սամվել Բաբայանն իր հայտարարությամբ վտանգել է Արցախում գտնվող շատ մարդկանց, որոնց Ադրբեջանն իր թշնամին է համարում». Տիգրան Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրայինի եթերում պատմեց, որ ինքը առանց «մասկիրովկայի», «սպարտիվկայով», ժպիտով, անգամ ադրբեջանցի ոստիկաններին ձեռքով բարեւելով՝ անցել է Հակարիի կամրջով, նրան չեն ճանաչել, այն դեպքում, երբ անգամ արցախցի Վագիֆ Խաչատրյանին էին ձերբակալել՝ Սամվել Բաբայանի վարորդի տեղը դնելով: Սակայն այսօր Լաչինի միջանցքով անցնելիս ադրբեջանցիները առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Տիգրան Աբրահամյան

Aravot.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ ասաց, որ այսօր դեռեւս մեծ թվով մարդիկ են գտնվում Արցախում ու վտանգված են. «Մարդիկ, ովքեր ասում են, որ շատ ազատ անցել են, առանց խոչընդոտի, մեզ նայել են ու չեն ճանաչել՝ խիստ կասկածի տեղիք է տալիս: Այնպես չի, որ Ադրբեջանը որեւէ միջոց չի ձեռնարկում եւ այդպես ազատ կարելի է գալ եւ անցնել: Սամվել Բաբայանի հայտարարությունները առաջին հերթին ոչ թե ուղղված էին Հայաստանի հատուկ ծառայություններին կամ իրավապահ համակարգին, սա ըստ էության ազդանշան էր, անկախ նրանից՝ դրա՞ համար էր անում, թե՞ ոչ, դա ավելի մեծ ազդակ էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Եթե այս իրավիճակում ինքը կարողացել է անցնել, ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկին բռնեն, անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունեմ, բայց եթե այդ աստիճանի մարդ է անցնում՝ գեներալական պագոններով ու հայտարարում է, ահազանգ է հնչեցնում ադրբեջանական կողմին, որ ուշադիր լինեն անցակետերում, սա շատ վատ է: Ինքը իր հայտարարությունով, որ անձնագիր չեն ստուգում՝ վտանգել է Արցախում գտնվող շատ մարդկանց, ում Ադրբեջանն իր թշնամին է համարում, այսինքն, մարդկանց, ովքեր հայրենիքի առաջ ունեն մատուցած մեծ ծառայություններ»:

Տիգրան Աբրահամյանը անհեթեթ է համարում այն պնդումը, թե իբր Սամվել Բաբայանին դեմքով չեն ճանաչել ադրբեջանցի ոստիկանները. «Ես չեմ ուզում ասել, թե ինչ նպատակով է նա այդ մասին խոսել, բայց քանի որ իր այդ հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող, ցնդաբանական, մտացածին, բավականին վտանգավոր հայտարարություններ են հնչել, այդ համատեքստում էլ ես ընկալում եմ իր այդ բացատրությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ