ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է  Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«ՊՆ-ն ուշիուշով հետևում է իրավիճակի դինամիկայի փոփոխությանը: Որևէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկենք հանրությանը»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև նշեց․ «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել: Բայց կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում գոնե այս պահին չի նկատվում»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր